168.am-ը գրում  է.

WikiLeaks կայքը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նոր խմբաքանակի գաղտնի փաստաթղթեր, որոնք բովանդակում են ExpressLane նախագծի մանրամասները, որը նախատեսված է Միացյալ Նահանգների մյուս հատուկ ծառայությունների ակտիվության լրտեսման համար՝ կենսաչափական տվյալների հավաքման ծրագրի միջոցով:

Փաստաթղթերի սույն փաթեթը մտնում է Vault 7 հրապարակումների շարքի մեջ: ԿՀՎ-ի հսկողության տակ հայտնված գերատեսչությունների թվում են Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ), ներքին գործերի նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):

ԿՀՎ-ի օպերատիվ տեխնիկայի բաժինն ամբողջ աշխարհում գործընկեր գերատեսչություններին տրամադրում է կենսաչափական տվյալների հավաքման համակարգից օգտվելու հնարավորություն: Ծրագրում ներսարված համակարգը ԿՀՎ-ին թույլ է տալիս տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենալ այդ ծառայությունների այլ պահոցներից՝ առանց նրանց գիտության: Տվյալների հավաքման գործընթացը քողարկված է ԿՀՎ-ի ծրագրի նորացման ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել