Որպես ՀՀ քաղաքացի, երևանցի և որպես երիտասարդ, ով հարգում է մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների անմար հիշատակը և պատասխանատվություն է կրում նրանց արածների համար, դիմում եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին։
«Պարոնայք հարգարժան Տարոն Մարգարյան և Ներսիկ Նազարյան, հարգանքներիս հավաստիքը։ Քիչ առաջ իմացա, որ մարմնավաճառների մի խումբ արդեն «տեղավորվել» են ՍՐԲՈՒԹՅԱՆ ՍՐԲՈՑ ԵՌԱԲԼՈՒՐԻ մուտքի մոտ և փորձում են էնտեղ «գործ» կպցնել։ Խնդրում եմ ձեզ, համապատասխան միջոցներ ձեռնարկել այս «պղծությունը» կանգնեցնելու համար։
Եռաբլուրը ՍՈՒՐԲ պանթեոն է, այնտեղ թաղված են մարդիկ, ովքեր զոհվել են հանուն այսօրվա մեր կապույտ երկնքի, ազատության ու պայծառ արևի, հանուն մեզ ու մեր լուսավոր ապագայի։ Շուտափույթ կերպով հեռացնել «ԲՈԶ»-երին մեր Սրբոց զինվորական պանթեոնի տարածքից։ Չեմ էլ ուզում մտածել, թե եթե ոչինչ չձեռնարկվի, «մարմին վաճառողները» ուր կհասնեն, եթե էսպես շարունակեն։ Պարոնա՛յք, եկեք չպղծենք մեր հերոսների անմար ու վառ հիշատակը, թողնենք նրանց հոգիներին հանդարտություն, սրբությամբ հսկենք նրանց «քունը»։
Հ.Գ. Հուսով եմ, որ ականջալուր կլինեք և կկանխեք այս «ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/491364930919365
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել