Բնությունը, առանց կասկածի, մեր գլխավոր ուսուցիչն է: Այն միշտ եղել է մարդու ներշնչանքի և իմաստության աղբյուրը: Դարերով մարդիկ հետևել են նրան` ներքին հանգստություն և հարմոնիա փնտրելով: Բնության մեջ ամեն ինչ այնքան խելացիորեն է կապված իրար, որ մարդիկ զարմանում և խճճվում են այդ «խելացի պատահականություններում»: Եվ յուրաքանչյուր կենդանուց, նույնիսկ ուղտից, մարդիկ սովորելու շատ բան ունեն…

                                                                   Եվ այսպես…

- Ի՞նչ է անում ուղտը, երբ նա սոված է:
Նա ուտում է այն ուտելիքը, որը չեն կերել մնացած կենդանիները:
Դաս. անհրաժեշտության դեպքում բավարարվեք քչով:

-Ի՞նչ է անում ուղտը, երբ տեսնում է մեծ տարրայով ջուր:
Նա խնում է ամբողջ ջուրը`մինչև վերջին կաթիլը:
Դաս. ապրիր ներկայով և քեզ վերցրու այն, ինչ լավ է: Այդ ժամանակ դու չես զղջա կորցրածդ հնարավորության համար:

-Ի՞նչ է անում ուղտը, երբ ջուր չկա:
Նա «յոլա է գնում» առանց ջրի՝ խնայողաբար ծախսելով իր ունեցածը:
Դաս. միշտ քո մեջ ուժ գտիր դժվար պահին պայքարելու համար: Ոչ ոք քեզնից լավ քեզ չի օգնի:

-Ինչպե՞ս է ուղտը հանգստանալու վայր գտնում:
Նա գտնում է մենակ աճող թուփ կամ ծառ և պառկում դրա մոտ, որպեսզի ոչինչ չխանգարի նրան` նայելու հորիզոնին:
Դաս. թող ոչինչ չփակի ձեր հորիզոնը և չսահմանափակի ձեզ, երբ դուք որոշում եք կայացնում:

-Ի՞նչ է անում ուղտը, երբ նրա առջև վտանգ է հայտնվում:
Նա հեռանում է այդ տարածքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու: Դա ոչ թե վախկոտության, այլ իմաստության նշան է: Մինչև հիմա ոչինչ և ոչ ոքի չի հաջողվել ապացուցել կռվով:
Դաս. փորձիր կառուցել, այլ ոչ թե քանդել:

-Ի՞նչ է անում ուղտը, երբ նրա վրա հաչում են շները կամ փորձում են բռնել նրա ոտքերը:
Նա ուշադրություն չի դարձնում շների վրա և առաջ է գնում:
Դաս. ոչնչի ուշադրություն մի դարձրու, երբ գնում ես դեպի նպատակդ:

-Ի՞նչ է անում ուղտը, երբ նրան չեն ընդունում այնպես, ինչպես կա:
Նա չի անհանգստանում, թե ինչ տպավորություն թողեց:
Դաս. հետևիր վեհագույն իմաստությանը` будь собой (հայերեն գեղեցիկ չի հնչում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել