Մենք երկար ժամանակ պետություն չենք ունեցել և լեզուն մեր ինքնությունը պահող քիչ ինստիտուտներց է եղել։ Դրա համար օտար բառերի հայաֆիկացումը խորը արմատներ ունի, իսկ հայոց լեզուն դարձել է կուլտ։
Այսօր մենք ունենք պետություն և մեր լեզուն նորոգվելու, արդիականացվելու կարիք ունի։
Մեր շրջապատում գրական հայերենով խոսող մարդը եզակի նմուշ է։ Ինչո՞ւ։ Մենք չե՞նք սիրում մեր լեզուն, մեր մշակույթը, հայրենիքը։ Իհարկե՝ ոչ։ Պարզապես մեր գրական լեզվով խոսելը անհարմար է, անբնական։ Այդ լեզուն հետ է ընկել ժամանակից, չի արտացոլում ժամանակի ոգին, բարքերը, երևույթները, ռիթմը։ Այն կարիք ունի հարստացման և մոդեռնիզացման։
Իսկ սրա մեղավորը հաստատ Բագրատյանը չի)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել