Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 26-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալել էր «Սիբիրին»: Հանդիպման հաշիվը բացվեց արդեն հանդիպման 4-րդ րոպեին: Աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, ով անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: 21-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կրկնապատկել է հաշիվը, իսկ 25-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը, նորից անվրեպ իրացնելով 11 մետրանոցը, դարձավ հեթ տրիկի հեղինակ: Սակայն «Սիբիրը» չհանձնվեց, և 48-րդ րոպեին Շևչենկոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 60-րդ րոպեին Սպիչիչը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի: Ավելին անել «Սիբիրին» չի հաջողվել: Թիմը արդեն 4-րդ րոպեից խաղացել է 10 հոգով, և ուժերը չեն բավարարել մինչև վերջ: 80-րդ րոպեին Սպարտակ Գոգնիևը հաշիվը դարձրել է 4:2, իսկ 6 րոպե անց Ավեսեդոն 5-րդ գնդակն է ուղարկել «Սիբիրի» դարպասը: «Ուրալը» վաստակեց 58 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը «Ուրալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է ընդմիջումից անմիջապես հետո:
Նյութի աղբյուր՝ http://armdaily.com/post/3040
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել