Yerkir.am-ը գրում է.

Վաղվա կառավարության նիստի օրակարգում կքննարկվի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 15 մլն դրամ:

Նախարարությանը հատկացվող 15 մլն դրամից 9 մլն 750  հազար դրամը որպես դրամաշնորհ կտրամադրվի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայության միջոցով (աութսորս) պահպանության փորձնական ծրագրի իրականացման համար:

Բնապահպանության նախարարությանը 15 մլն դրամ հատկացնելու հարցը կներկայացնի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել