Մահացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ (1979-1990 թթ.), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-90 թթ.), բարոնուհի (1992) Մարգարետ Թետչերը: Հայտնի էր որպես «երկաթյա տիկին» (iron lady): Առաջին և դեռևս միակ կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
«Երկաթյա տիկին» կոչումը ստացել է սովետական առաջնորդներին սուր քննադատելու համար: Նա 87 տարեկան էր: Մահացել է սրտի կաթվածից:
Մտքերից
1. Շահույթը վատ բան չէ:
2. Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, տեսնեին, թե ինչպես եմ քայլում ալիքների միջով, կասեին` դա այն պատճառով է, որ նա չի կարողանում լողալ:
3. Պարտադիր չէ զրուցակցի հետ համաձայնվել, որպեսզի նրա հետ ընդհանուր լեզու գտնեs:
4. Պետք է լավ ուսումնասիրել թշնամուն, որպեսզի մի օր նրան հնարավոր լինի ընկեր դարձնել:
5. Կանայք «ոչ» բառը տղամարդկանցից ավելի լավ են կարողանում հնչեցնել:
Թետչերի ներքին քաղաքականությունը` «թետչերիզմ»:
Հիմնական դրույթները հետևյալն են`
1. Տնտեսությունը պետական կարգավորման նվազեցում.
2. Անեկամտաբեր ձեռնարկությունների բյուջետային ֆինանսավորումից հրաժարում.
3. Սղաճի դեմ պայքարը` պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություն.
4. Տնտեսության պետական հատվածի ապազգայնացում
5. Մասնավոր ձեռնարկությունների, շուկայական ձեռնարկատիրական գործունեության խրախուսում, տնտեսական համակարգի կայուն կենսագործունեության ապահովում.
6. Սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կտրուկ կրճատում.
7. Արհմիությունների իրավունքների սահմանափակում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/529067340465007
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել