Բոլորս ենք հավանաբար նկատել, որ սուպերմարկետից դուրս ենք գալիս ավելի շատ գնումներ կատարած, քան ծրագրել էինք: Պատճառն այն է, որ այնտեղ կիրառվող հնարքները յուրատեսակ աննկատ թակարդներ են այցելուների համար:
1. Սայլակի չափը
Որքան մեծ է սայլակը, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք ավելի շատ ապրանք կգնեք, քան ձեզ պետք էր: Նկատած կլինեք, որ սուպերմարկետներում գնալով ավել ու ավելի մեծ սայլակներ են առաջարկում:
2. Փաթեթավորած միրգ և բանջարեղեն
Կտրատած միրգն ու բանջարեղենը գրավիչ տեսք ունեն և խոտանում են տնտեսել ձեր ժամանակը, բայց մի մոռացեք, որ դրանք անհամեմատ թանկ արժեն:
3. Դրամարկղի մոտ շարված ապրանքներ
Եվս մի քայլ, որ ստիպում է շատերին դրամարկղի մոտ սպասելիս վերջին գնումներն անել ակամա:
4. Բույրեր
Սուպերմարկետ մտնելիս հաճախ կզգաք ծաղիկների կամ ախորժալի թխվածքների բույրը: Դա պատահական չէ. այդ բույրերը բարձրացնում են տրամադրությունը և խթանում թքարտադրությունը, ինչն էլ գայթակղում է ձեզ ավելի շատ գնումներ անել:
5. Տեղափոխություններ
Ապրանքների հաճախակի տեղափոխությունը ստիպում է ձեզ երկար փնտրել ձեր ուզած ապրանքը. այդ ընթացքում ավելանում է ձեզ տարատեսակ ապրանքներով գայթակղելու հավանականությունը:
6. Աչքերի բարձրությամբ տեղադրված ապրանքներ
Աչքերի բարձրությամբ տեղադրված ապրանքը սովորաբար ավելի թանկ է լինում, նայեք դրանից ներքև դրված ապրանքին, այն ավելի էժան և մատչելի է լինում:
7. Ամեն պետքական իր վերջում կգտնեք
Առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ գտնվում են խանութի վերջնամասում: Դա հատուկ է արվում, որպեսզի մինչև այնտեղ հասնելը հնարավոր լինի ձեզ գայթակղել այլ ապրանքներով: