Վերջերս քաղաքապետարանը կոնկրետ էս տեսակի ծառերից շատ-շատ է տնկում, բոլոր նոր այգիներում, փողոցներում, ճանապարհների շուրջ էս ծառերն են։ Շատ լավ է, որ ծառ է տնկվում, բայց մի քանի հարց։
Ի՞նչ ծառեր են, ո՞վ գիտի։ Խնդիրը էն է, որ էս ծառերը շատ փոքր են, չեն մեծանում, իսկ մեզ, Երևանում մեծ ու սաղարթախիտ ծառեր են պետք, որ օդ ունենանք, ասենք Սոսիի նման, ոչ թե էս դեկորատիվ մինի ծառիկները։
Հասկանում եմ, որ օդի մաքրություն կամ նման այլ հարցեր քաղաքապետարանին առանձնապես չեն հետաքրքրում, չգիտեմ, բայց ինձ թվում է կարևոր հարց է։ Նկարները Կիևյան-Իսակով տանող նոր ժանապարհից են, պատկերացրեք էստեղ մեծ սոսիներ լինեն։ Եթե ժամանակ ու ռեսուրս է ներդրվում, գոնե արդյունքն ավելի արդյունավետ լին։
Ի՞նչ ասիք։ Քաղաքապետարանին էլ թագեգ, գուցե մի բան փոխվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1507936819252574
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել