Newmag-ը գրում է.

Լիմոնչելոյի մասին իմացա մինչև Իտալիա գնալը: Որոշել էի՝ Հայաստանում չեմ խմի: Իտալիային բնորոշ խմիչքը հենց այնտեղ էլ կխմեմ: Երկու տարի անցավ իմ ու նրա ծանոթությունից, մինչև տեղ կհասնեի:

Հռոմում չհիշեցի էլ Լիմոնչելոյի մասին: Տպավորություններն այնքան շատ էին՝ հուշարձանների չափ, որ ժամանակ էլ չեղավ նրա մասին հիշելու: Այնպես որ, հավերժական քաղաքում ոգելից խմիչքը փնտրելու փորձ էլ չարեցի:

Հաջորդ կանգառը Ֆլորենցիայում էր: Քաղաք, որտեղ Հռոմից շատ էի երազում լինել: Բայց չկարծեք, թե համեմատության մեջ եմ դնում քաղաքներն ու նախընտրում Վերածննդի կենտրոնը, որովհետև ավելի սիրուն է: Ոչ, դրանք երկուսն էլ յուրովի գեղեցիկ են, ամեն մեկն իր տրամադրությամբ ու բնավորությամբ: Պարզապես լինում է, չէ՞, որ մեկին մի քիչ ավելի ես սիրում, քան մյուսին, ուղղակի, առանց պատճառի: Սիրտդ է մտնում ու վերջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել