Բանակի, զինծառայողների նկատմամբ պարտքի զգացում բոլորս ունենք: Սպայի, զինվորի նկատմամբ հարգանքը մեր երկրում միշտ էլ ընդգծված է եղել:

Այս տարիների ընթացքում շատերն են եղել բանակի կողքին, ով ինչով կարողացել է՝ ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ:

Օրերս Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. ընդհանուր բյուջեն 15 հազար դոլար:

Ում նախաձեռնությամբ այդ գումարները հատկացվեցին, չհամաձայնվեց հրապարակել իր անունը, ճիշտ այնպես, ինչպես անցած ամսվա նմանատիպ նախաձեռնության ժամանակ և դրան նախորդող բոլոր դեպքերում, բայց տեղեկացրեց, որ առաջիկայում ևս զինված ուժերում նոր նախաձեռնություններ են սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել