Այո-այո սիրելիներս, ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, բայց գրեթե բոլոր այն երևույթները, որոնցից դուք այդքան բողոքում եք ու որոնցում մեղադրում եք մեզ՝ հայ տղաներիս իրականում ստեղծում եք հենց դուք։ Ասեմ ավելին, եթե տղաների մտածելակերպը տարեցտարի զարգացում է ապրում ու գնալով դուրս է գալիս կլիշեացված սահմաններից ու ձևակերպումներից, ապա աղջիկների մոտ միակ փոփոխությունը կայանում է կլիշեների քանակի ավելացմամբ ու դրանցից բխող վարվեցողության բազմազանեցմամբ։
Սկսենք ամենատարածված մեղադրանքից, որը վերագրվում է տղաներիս՝ քյարթությունից։ Նախ, սահմանեմ, թե ինչ եմ ես հասկանում քյարթու ասելով. քյարթուն ըստ իս նշանակում հին, ռեգրեսսիվ մտածելակերպով մարդ, ում վարքն ու գործունեությունը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արհեստական ու տարօրինակ չափանիշներ ու չափորոշիչներ բավարարելու ձգտումով, իսկ արգումենտատիվ բազան հիմնականում կարծրատիպային է։ Ուղղեք ինձ եթե սխալվում եմ, բայց մեր օրերում ավելի շատ կտեսնես աղջիկների, որոնց մոտ գործում է «եթե Սենցա արել/անում/մտածում/, ապա ինքը քյառթա/զարգացածա/հայա/հայ չի…» պրիմիտիվ եզրահանգումներով հագեցած մտածելլակերպ։ Այսինքն, վայն եկել ու տարելա մեկին, ով ասենք թե չի սիրում հագնել կեդեր ու ջինս, բայց կարդումա Դոստոևսկի, մեկա իրեն զուտ արտաքին տեսքի համար միանգամից կդասակարգեն քյարթուների շարքին։
Փոխարենը, էս երկու օրը ակամայից հայտնվել եմ քսվող տղաների շուրջ ծավալվող ինչ որ պատերազմներում, որոնց շրջանակներում առնչվել եմ տասնայկ աղջիկների, ովքեր լրջով հայտարարում են, որ եթե տղան քսվումա, ապա դա համարձակության ամենամեծ դրսևորումնա ու առհասարակ, ազգային հերոսին հարիր արարքա։ Ու կա մյուս խումբ, որը ևս փրփուրը բերանին ապացուցումա, որ եթե քսվումա տղեն ուրեմն ինքը գոմիկա, տականքա ու ազգի խայտառակություն…
Ժողովուրդ, հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ քյարթության ամենաակնառու դրսևորումներից մեկն էլ նման ծայրահեղացված ուկարծրատիպային մտածելակերպն է, որտեղ իշխում է բացարձակացման, կամ ընդհակառակը՝ ստորացման տրամաբանությունը։ Օպտիմալության կամ զիջողականության մասին խոսելն ավելորդ է նմանների հետ։
Հիմա անցնենք ավելի ակնառու ու հատկանշական օրինակների ու իրավիճակների։ Ուշադրություն դարձրել եք, որ համացանցում էն ամենատաբուացված ու սուր հասրարակական խնդիրների քննարկման ժամանակ, էն ամենա պսևոդո-նահապետական բաները գրողները էլի աղջիկներ են։ Օրինակ էսօր ուշադրությունս գրավեց էն, թե ոնց էր մեկը տենց փրփուրը բերանին լուտանքներ ափում ռուս աղջիկների վրա, որ իրենք էնքան հասանելի են հայ տղաների համար։ Ասել է թե, մենակ երևի հայ աղջիկներն են էս երկրում, որ դեռ կայֆ են ստաննում սուտի «սրբի» ամպլուայից, բայց դե ամեն պատեհ ու անպատեհ առիթով, ասում են, որ էդ մենք՝ տղերքս ենք մեղավոր, որովհետև եթե աղջիկը մի բան անի, սկսում ենք խոսել։ Սիրելիներս, եթե մեկը մի բան անումա, դուք ինքներդ Ձեր սեռակիցների հասցեին նենց բաներ եք սկսում խոսել, որ մեզ մնումա մենակ շիվարած հետևել։ Ընդ որում էական չի, անողը սովորական մեկնա, թե ուկրինայից եկած ստրիխտիզյոռշա Վարդուշը, թե տո լի ազգ պարծանք, տո լի ազգի խայտառակություն համարվող Քիմ Քարդաշյանը…
Եկանք հասանք ռոմանտիկ մակարդակին։ Կրկին ուղղեք, եթե սխալ եմ, բայց Հայաստանում համատարած է աղջիկների շրջանում այն մտածելակերպը, որ իրենք պետքա լինեն փաստացիորեն անիրավ ու հլու սուբյեկտ՝ տղայի հետ ընկերություն անելիս։ Սրանից մի քանի շաբաթ առաջ կուրսեցիներիցս մեկը ինձ ապացուցում էր, որ ինքը ուղղակի պարտավոր է ասենք լսարանից դուրս գալուց զանգի ու ընկերոջը զգուշացնի իր տեղաշարժի մասին։ Առհասարակ, ով ինչ ուզումա ասի, բայց վստահեցնում եմ, դեպքերի 90 տոկոսում, աղջիկները հենց իրենք են զոռովից որոշում կայացնելու ողջ պատասխանատվությունը կապում տղաների վզին, ոմանք անգամ նեղանում են, երբ ասենք տղան չի փորձում որոշումներ կայացնի, արդյոք ընկերուհին գնա քեռու տուն հյուր, թե ոչ… խեղճ տղեքն էլ դավադիտ են լինում երկու հոգու տեղը ապրելուց ու որոշելուց, ու հենց առջին իսկ հասունացած կոնֆլիկտից հետո բաժանվում են։ Աղջիկն էլ հայտարարումա հետո, որ ինքը նենց բռի դեմք էր, ամեն տեղաշարժս ուզում էր վերահսկեր, և այլն, և այլն
Ու վերջապես, ամենամեծ խնդիրը, որ ըստ իս կա մեր հասարակության իգական սեռի ներկայացուցիչների մոտ՝ անհատականությունների սուր պակասն է ու արտահայտված կոլլեկտիվիզմի դրսևորումները։
Դե էսքանի հետո, բացատրեք խնդրեմ, թե մենք ի՞նչ մեղք ունենք ձեր դարդերի մեջ։ Մեր դեր երկրորդականա միայն, եթե այն կա, այն էլ թելադրվածա լինում ձեր իսկ սահմանած կանոնների կողմից։ Էսքանը, ավել պակաս կներեք, ես ձեզ մեկա սիրում եմ։Ճ