2 տարի առաջ, երբ թանկացնում էին մետրոյի ուղեվարձը, իշխանությունների հիմնական փաստարկն ու արդարացումը նա էր, որ միլիոնավոր դոլարների վարկ ու դրամաշնորհներ են ստացվել՝ մետրոյի բարեկարգման ու մոդերնիզացման համար, և դրանք ստանալու նախապայմաններից մեկը եղել էր հենց ուղևորավճարի կրկնապատկումը։ Չինովնիկները հոխորտում էին, որ անշնորհակալ ժողովուրդը չի գիտակցում, որ այդ փողերով վերանորոգվել են եղած շարժակազմերը, և անգամ գնվել է նոր շարժակազմ, որն այդքան մեծ փիառով, փուչիկներով ու քաղաքապետախառն հրամցրին հասարակությանը..
Ու ի՞նչ եմ ես այսօր կարդում «Բլոգնյուզում»... Պարզվում է՝ նոր շարժակազմը միայն հարաբերականորեն է նոր. պարզապես շահագործված շարժակազմը ներկել են, դզել-փչել են, մի հատ էլ թվային տախտակ են ճակատին խփել, որ մենակ մի քանի բառ ա գրում ու էդ ամեն ինչը սաղացրել են մեր ջանին։ Չէ, արտադրողները չէ, մեր քաղաքապետարանն ո կառավարությունը, իսկ եթե ուզում եք կոնկրետ անուններ, ապա Գագիկ Բեգլարյանը, ով, այդ ժամանակ լինելով քաղաքապետ, ստորագրել էր տխրահռչակ համաձայնագրերն, որոնց հիման վրա էլ ընդունվել էր մետրոյի թանկացման որոշումը...
Հիմա ես համոզված եմ, որ ցանկացած աուդիտ ցույց կտա, որ ինչպես եղած շարժակազմերի վերանորոգման, այնպես էլ «նոր» շարժակազմի ձեռքբերման հարցում հսկայական ատկատներ ու ֆինանսական չարաշահումներ են տեղ գտել, և հիմա արդեն կարող ենք հստակ հասկանալ, թե ինչու է այժմ նախարար հանդիսացող Բեգլարյանը այդքան տենչում քաղաքապետի պաշտոնը ստանալը։ Էհ, էլ ուրիշ ի՞նչ պաշտոնի կկարողանաս տենց փողեր գռփել ու անպատիժ մնալ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/290686561065115?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել