Ցավակցում եմ զոհված երեխաների ծնողներին և հարազատներին: Դատապարտում եմ Ռուսաստանի Զինված ուժերի աչքաթողությունը, անփութությունը, անտարբերությունը, անպատասխանատվությունը: Դատապարտում եմ Հայաստանի իշխանությունների անհետևողականությունն ու «Ռուսական բարեկամության» դիմաց՝ աչքակապությունը:
Գյումրու ռուսական զինվորական բազաներում պարզապես բարդակ է, զորամասերում զինվորները բողոքում են վատ սննդից և բուժօգնությունից: Գեներալները հարստանում են զինվորների հաշվին՝ անդադար գողանալով Ռուսական Զինված ուժերի բյուջեից: Զինվորներին կերակրում են դեղին կրուպայով, որը մենք անվանում ենք «թռչնի կեր»: Այն զինվորների բախտն է բերում, ովքեր Հայաստանում, կամ ավելի շուտ Գյումրիում, հայ ծանոթներ ունեն, ովքեր ամիսը գոնե մեկ անգամ իրենց ծանոթ զինվորին զորամասից տուն են տանում՝ մի երկու օրով՝ սնում, շորերը լվանում, թե հիվանդ է, բուժօգնություն ցույց տալիս ու հետո էլ տուլիկով հետ վերադարձնում զորամաս: Թերևս, սա իրենց խնդիրն է, բայց կարեկցում ես զինվորին, ով հազարավոր կիլոմետրեր տանից հեռու, պարզապես մատնվել է անտարբերության: Բնականաբար հարց է ծագում՝ եթե իսկապես զինվորների պատմածները ճշմարտությունն են (թեև անձամբ իմ տանն եմ հյուրընկալել հյուծված ու հիվանդ զինվորի, ով էլ պատմել է ինձ իրողությունը ու հակված եմ նրան հավատալու), ապա վայ է մեզ, որ մենք նման բանակի վրա ենք հույս դնում:
Անփութության գինը վճարվեց երկու մանկական կյանքերով: