Մոսկվայում ձերբակալել են 28-ամյա հայի և 57-ամյա ադրբեջանցու՝ 2017 թվականի ապրիլին մայրաքաղաքի արևելքում բեռնատարների ղազախ վարորդների վրա ավազակային հարձակում գործելու համար։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Կասկածյալները ձերբակալվել են օգոստոսի 13-ին՝ «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Ձերբայալությունը կատարվել է Նեժինսկայա փողոցում և Մոսկվայի կազմի մեջ մտնող Շերբինկա շրջանում՝ ՆԳՆ արագ արձագանքման հատուկ ջոկատի ուժային աջակցությամբ։

2017 թվականի ապրիլին 43-ամյա ղազախ վարորդը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Մոսկվայի Պերմսկայա փողոցում 4 անհայտ անձիք Volkswagen ավտոմեքենայով մոտեցել էին իրեն և իր գործընկերոջը և ատրճանակի սպառնալիքով հափշտակել 74 հազար ռուբլի և 29 հազար տենգե (5000 ռուբլի)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել