
Շնորհավոր Ապրիլի 7:
Այս անգամ որոշեցի օրվա վերջում միանալ բոլոր շնորհավորանքներին ու դրանով իսկ պաշտոնապես փակել «միամսյակը»: Չնայած ինձ համար մայրերին ու աղջիկներին մեծարելը չի սահմանափակվում «միամսյակով»:
Աստվածամոր Ավետման և Մայրության ու Գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին ու աղջիկներին: Մայրը մեզ համար գեղեցկության մեծագույն խորհրդանիշն է, ուստի թող մայրության բերկրանքը ապրեն բոլորը, որպես իրենց շենշող կերպարի մեծագույն արտահայտություն։ Դուք բոլորդ մեր` տղամարդկանց, գարունն եք ու առանց ձեզ ապրել անհնար է: Շնորհավոր ձեր գեղեցիկ տոնը, թանկագին մայրեր եւ քույրեր։ Աստծու օրհնությունը միշտ ուղեկից լինի ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել