Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումը, տեղի հայերի ջանքերով, մոտ 10 տարի է տևել:

Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ` հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է տարվել:

Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով` Ռուսաստանում այս պահին 47 հայկական եկեղեցի է գործում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել