Սերը միայն զգացմունք չէ, այլ նաև՝ արվեստ... Կնոջ հետ հաղորդակցվելու մեծ արվեստ...զարմանալի շնորհ, որին տիրապետել են բազմաթիվ  տղամարդիկ... Բալզակ

Բառեր... Բառեր... Բառեր... Սիրահարված տղամարդկանց քնքուշ խոստովանություններ... Բառեր, որոնք խելքամաղ կանեն ցանկացած կնոջ, որոնց առջև հալվում է կինը՝ պատրաստ ներելու...համբերելու...արդարացնելու... Բառեր...որոնք նրան պարզապես ապրելու ուժ են տալիս ... և ապրեցնում են...))

Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

 Օնորե դ Բալզակ-Էվելինա Հանսկայա


«Որքան եմ ուզում անցկացնել օրս քո ոտքերի մոտ...դնել գլուխս ծնկներին քո...անրջել գեղեցիկի մասին...երանության ու զմայլանքի մեջ հաղորդակից անել Ձեզ իմ մտքերին... Իսկ երբեմն՝ ոչինչ չխոսել...լռել՝ սեղմվելով շուրթերով Ձեր հագուստի եզրին...

Օ՜, իմ սեր, Եվա, ուրախություն իմ կյանքի, իմ լույս գիշերի, իմ հույս, իմ հիացմունք, իմ սեր, իմ անգին, ե՞րբ կտեսնեմ Ձեզ... Թե՞ դա պատրանք է... Արդյո՞ք տեսել եմ ես Ձեզ... Օ,՜ աստվածներ...որքան եմ սիրում հազիվ նկատելի Ձեր ակցենտը... Ձեր շուրթերն այնքան նուրբ, զգացական. թույլ տվեք ասել դա Ձեզ, իմ հրեշտակ սիրո ...
Ես աշխատում եմ օր ու գիշեր, որ կարողանամ գալ ու մնալ Ձեզ հետ երկու շաբաթ դեկտեմբերին... Ճանապարհին կտեսնեմ ձյունով ծածկված Յուրյան լեռներն ու պիտի մտածեմ Ձեր ձյունաճերմակ ուսերի մասին... Ա՜խ, շնչել բույրը քո վարսերի, բռնել ձեռքդ, սեղմել գրկիս մեջ-ահա որտեղից եմ ես ոգեշնչվում... Իմ անպարտելի կամքի ուժը զարմացնում է ընկերներիս... Ա՜խ, նրանք չգիտեն իմ սիրեցյալին, նրան, որի մաքուր պատկերը սրբում է բոլոր դառնությունները նրանց մաղձոտ հարձակումների...
Մեկ համբույր, իմ հրեշտակ, մեկ դանդաղ համբույր...և բարի գիշեր...»

 
Բեթհովեն-Հավերժական սիրեցյալին 


Իմ հրեշտակ, իմ կյանք, իմ երկրորդ «ես»... Կգրեմ այսօր մի քանի բառ, այն էլ քո նվիրած մատիտով... Վաղվանից ինձ համար պետք է բնակարան փնտրեմ...

Ինչպիսի անիմաստ ժամանակի կորուստ, ո՞ւմ են պետք այդ բոլոր բաները...
Ինչի՞ համար է վիշտն այսքան խորը անխուսափելության առաջ... Մի՞թե սերը կարող է գոյատևել առանց զոհողությունների...առանց անձնազոհության... Դու կարո՞ղ ես անել այնպես, որ ես ամբողջովին քեզ պատկանեմ... Դու-ինձ... Աստվա՜ծ իմ, դու նայիր գեղեցիկ բնությանն ու հնազանդվիր անխուսափելիությանը... Սերը պահանջում է ամեն ինչ և ունի դրա իրավունքը. այս առումով ես զգում եմ այն, ինչոր դու... Միայն դու շատ հեշտ ես մոռանում, որ ես պիտի ապրեմ երկուսիս համար՝ քեզ համար ու ինձ համար... Եթե ամբողջովին միասին լինեինք, այսքան չէիք տառապի- ոչ դու ...ոչ էլ ես...

...մենք հավանաբար շուտով կտեսնվենք, և ես այսօր չեմ պատրաստվում կրկնել քեզ իմ մտորումները կյանքիս վերաբերյալ... Եթե մեր սրտերը տրոփեին միասին, նրանք, հավանաբար, մտքովս էլ չէին անցնի... Լի է հոգիս այն ամենով, ինչ ուզում եմ ասել քեզ...

Ա՜խ, լինում են պահեր, երբ ինձ թվում է, որ լեզուն մեր անզոր է:
Ուրախացիր: Առաջվա նման եղիր իմ անփոխարինելին, միակ գանձը, ինչպես ես եմ քոնը...
Մնացածի մասին, որը պիտի լինի մեզ հետ և կլինի, թող հոգ տանեն աստվածները....
Քեզ հավատարիմ՝՝
Լյուդվիգ»

Հյուգոն-Ջուլիետին


«Այո, ես գրում եմ քեզ... Ինչպե՞ս կարող եմ չգրել... Եվ ի՞նչ կլինի ինձ հետ գիշերը, եթե չգրեմ քեզ այս երեկո... Իմ Ջուլիետ, ես սիրում եմ քեզ: Միայն դու կարող ես որոշել իմ ապրել-մեռնելու ճակատագիրը... Սիրիր ինձ... Ջնջիր սրտիցդ այն ամենն, ինչը կապված չէ սիրո հետ...որպեսզի նա դառնա նույնը, ինչպիսին իմն է...

Ես երբեք չեմ սիրել քեզ ավելի շատ, քան երեկ...և դա ճիշտ է... Ներիր ինձ... Ես խանդից ու սիրուց գլուխս կորցրած արհամարհելի ու հրեշավոր խելագար եմ...
...չգիտեմ, թե ինչ եմ արել ես, բայց գիտեմ, որ քեզ էի սիրում...»

Ջուլիետի նամակը Վիկտոր Հյուգոյին


«Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, իմ Վիկտոր... Ես չեմ կարող չկրկնել այն կրկին ու կրկին, որքան բարդ է բացատրել, թե ինչ եմ զգում... Ես քեզ տեսնում եմ ամեն գեղեցիկի մեջ, որն ինձ շրջապատում է... Բայց դու ավելի կատարյալ ես... Դու յոթ պայծառ ճառագայթներով պարզապես արևային սպեկտոր չես ... դու ինքդ արև ես...որը լուսավորում է, ջերմացնում, վերածնում կյանքը... Այս բոլորը դու ես, իսկ ես՝ խոնարհ կին, որը պաշտում է քեզ: Ջուլիետ»



Նապոլեոնը - Ժոզեֆինային

«Սիրելիս, խնդրում եմ, հաճախ մտածիր իմ մասին... Գրիր ամեն օր... Դու կամ լավ չես զգում քեզ, կամ չես սիրում ինձ... Մի՞թե կարծում ես, որ իմ սիրտը մարմարից է... Մի՞թե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են... Ակնհայտ է, որ դու լավ չես ճանաչում ինձ... Ես չեմ կարող հավատալ դրան... Դուք, որին բնությունն օժտել է բանականությամբ, քնքշությամբ, գեղեցկությամբ... Դուք՝ միակ թագուհին իմ սրտի... Դուք - և դա, իհարկե, Ձեզ լավ հայտնի է, թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման...»:


Չի եղել մի օր, որ ես չսիրեմ քեզ, չի եղել մի գիշեր, որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...և չի եղել դեպք, որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը, որոնք ինձ հեռու են պահում իմ կյանքի սրտից....ստիպում են լինել հեռու քեզանից...»:

Այն օրը, երբ դու կասես՝ «Չեմ սիրում քեզ այլևս», կդառնա իմ սիրո կամ իմ կյանքի վերջին օրը...

«Եթե իմ սիրտը լիներ այնքան անարգ ու չնչին, որ համարձակվեր սիրել քեզ առանց փոխադարձ սիրո...ես կհրամայեի պոկել նրան ինձանից....
Ա՜խ, Ժոզեֆինա...Ժոզեֆինա...»:

«Հիշում ես բառերն այն, որ ասացի քեզ մի օր... Բնությունը օժտել է ինձ ուժով, աներեր ոգով...
Իսկ քեզ նա հյուսել է ժանյակներից ու օդից...
Մնաս բարով... Ա՜խ, եթե դու դադարել ես սիրել ինձ, նշանակում է դու երբեք էլ չես սիրել ինձ...
Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...»:

«Իմ զարթոնքը լի է Ձեզնով... Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած արբեցուցիչ երեկոն հանգիստ չեն տալիս իմ զգացմունքներին... Անզուգական, իմ քնքուշ Ժոզեֆինա... Այդ ի՞նչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ... Երբ հանկարծ պատկերացնում եմ, որ զայրացած եք, տխուր կամ անհանգստացած, կտոր-կտոր է լինում սիրտս ... ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:



«Եթե դու ինձ այլևս չես սիրում... ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում....

Եթե ինձ հարցնեն, թե լավ եմ քնել, մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը, որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես, ուրեմն ես էլ լավ կլինեմ»...

«Իմ պահապան հրեշտակը, որն ամենադժվար պահերին հովանավորել է ինձ, թող պահպանի քեզ... Ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող նա քեզ պաշտպանի միայն...»:

«Իմ միակ Ժոզեֆինա, հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում, որտեղ ես մենակ եմ... Դու տիրացել ես իմ ամբողջ հոգուն: Դու իմ միակ միտքն ես, երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարածները, որոնք մարդիկ են կոչվում ... ու երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը...ձեռքս դնում եմ սրտիս, ուր քո նկարն է...նայում եմ նրան ............ու սերն ինձ համար անսահման պայծառ երջանկություն է թվում՝ մթագնած միայն քեզ հետ բաժանումով... Դու կգաս, չէ՞, կլինես կողքիս, իմ գրկի մեջ... Արի... Արի..»:

«Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ... Շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
Ես առանց քեզ ոչինչ եմ... Չեմ կարող հասկանալ, թե ինչպես եմ ապրել առանց քեզ առաջ...
Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...
Հազար համբյուր քո աչքերին, քո շուրթերին...քո լեզվին...աշխարհի ամենալավ քո փոքրիկ .....
Օ՜հ, հիշում ես այն քաղցր երազը, երբ ես նետում էի քո գուլպաները, քո մետաքսներն ու սեղմում քեզ այնպես, որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում... Օ՜հ, ինչու բնությունը չի ստեղծել նման հնարավորություն... Ինչ հրաշալի կլիներ...»:

                                                              
Շարունակելի....


P.S.Այս նամակների գրեթե մեծ մասը կա «Մի սիրո պատմություն» շարքում... Առանձնացրել եմ....կլինեն նորերը...
Ինչո՞ւ հանկարծ այսպես... )) չգիտեմ... Դե, գարուն է էլի՜..)))  разгул гормонов..))))) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել