Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1378654492232796?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1502523995500869
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել