Ե՞րբ առաջին անգամ այս միտքը դարձավ համոզմունք: Երևի երբ տեսար, որ քո միայն մատների հպումը խենթացրեց արբունքի տարիքի մի տղեկի, երբ զգացիր, որ մարմինդ սկսում է կլորավուն ձևեր ստանալ ու պարբերաբար թարմանալ, երբ քո ներսում զգացիր մի այլ կյանքի տրոփյունը, երբ հենարան դարձար տղամարդուն հենց քո փխրունությամբ: Ե՞րբ… Իսկ մի՞թե դա է կարևոր: Ավելի կարևոր է, որ դու այդ մասին չմոռանաս երբեք: Չմոռանաս, որ պիտի լինես փխրուն ու անկոտրում, եթերային ու կարծր, ջերմ ու տրամաբանող, թույլ ու զորեղ միաժամանակ: Միշտ ունենաս այդ ներքին զգացումը, որ անկախ ամենից` դու ԿԻՆ ես, անհասկանալի, անբացատրելի, քանզի աստվածային էակ ես: Դու պիտի լինես անկրկնելի, բայց դրա հետ մեկտեղ բոլորին նման: Մի երևույթ ես, որ տղամարդիկ ուզում են վերլուծել, սխեմատիկ քննարկման ենթարկել, բայց միշտ էլ մնում են կոտրած տաշտակի առաջ, որովհետև դու միակն ես: Որովհետև ամեն կին մի ԵՎԱ է, ում Աստված միակն ու անկրկնելի է ստեղծել: Քանի դեռ տղամարդը չի հասկացել իր ԱԴԱՄ լինելը, նա քեզ էլ չի հասկանա… մի վհատվիր, շարունակիր ԿԻՆ մնալ: Տխուր, թե ուրախ, հոգնած, թե եռանդուն, անգամ մահվան մահճում մնա ԿԻՆ ու կլինես գեղեցիկ: Քանզի գեղեցկությունը դիմագծերն ու կազմվածքը չեն, այլ ԿԻՆ էությունը, որ ճառագում է քո աչքերից: Դու դա լավ գիտես, այդ տղամարդիկ են, որ չեն հասկանում, որ դու ես ընտրում ում առաջ բացահայտել այդ գեղեցկությունը, իսկ ում էլ թողնել չիմացության մեջ ;)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=543450895678192&set=a.177956938894258.36498.100000398594015&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել