Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Չելսի Հենդլերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ զինված հեղաշրջման կոչ է արել գեներալներին։ Այս մասին նա գրել է իր թվիթերում։

«Բոլոր գեներալների համար, ովքեր շրջապատում են մեր գլխավոր հիմարին. որքան երկար սպասեք նրան հեռացնելու համար, այնքան ավելի բացասական կլինի Ձեր անունը պատմության համար»,-գրել է նա։

Ավելի վաղ CNN-ի լրատվական թողարկումների հաղորդավարուհի և կատակերգական ժանրի դերասանուհի Քեթի Գրիֆինը թվիթերում ներողություն էր խնդրել լուսանարների համար, որոնցում նա պատկերված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կտրված գլխով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել