2016 թվականը եղել է ամենաշոգը դիտարկումների պատմության ողջ ընթացքում՝հայտարարել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունն ամենամյա հետազոտության արդյունքներով։ Հետազոտությանը մասնակցել են 60 երկրից ավելի քան 450 գիտնականներ։
«Կլիմայի վիճակի մասին հերթական զեկույցը հաստատել է, որ 2016 թվականի շոգը գերազանցել է 2015 թվականին և դարձել ամենաշոգ տարին դիտարկումների 137 տարիների ընթացքում»,-ասվում է զեկույցում։
Գերազանցվել է նաև մթնոլորտում ջերմոցային գազերի խտության ռեկորդը, Երկրի մակերևութի վրա գլոբալ ջերմաստիճանը (բարձրացում 0,45-0,56 աստիճանով), ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը (0,36-0,41 աստիճանով բարձրացում)։
Ռեկորդային բարձրության է հասել համաշխարհային օվկիանոսի մակարդակը, այն բարձրացել է 82մմ-ով՝ համեմատած 1993 թվականի հետ, երբ սկսվել են արբանյակային դիտարկումները։