168.am-ը գրում է.

Իրաքի կառավարության ղեկավար Հայդեր ալ Աբադին օգոստոսի 10-ը երկրում ոչ աշխատանքային օր է հայտարարել ըստ Ցելսիուսի մինչեւ 50 աստիճան տապի պատճառով: Այդ մասին հայտնել է IMN պետական հեռուստաալիքը:

«Վարչապետ Հայդեր ալ Աբադին որոշում է կայացրել չեղարկել օգոստոսի 10-ի աշխատանքային օրը օդի ջերմաստիճանի բարձրանալու պատճառով»,-հայտնել է հեռուստաալիքը:

Տեղի օդերեւութաբանների տվյալներով՝ Բաղդադում առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի 10-ին հասնում է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը նշում է, որ անցած տարի նմանօրինակ տապի պատճառով իշխանություններն ստիպված էին քաղաքացիներին երկու օր ազատել աշխատանքից: Իրաքյան Al Sumaria ալիքը, վկայակոչելով օդերեւութաբաններին, հայտնել է, որ նրանք այս տարի Իրաքում կանխատեսել են ավելի շոգ ամառ՝ մեծ քանակությամբ փոշու առկայությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել