Mes.am-ը գրում է.

Օգոստոսի 10-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի 1-ին մուտքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 

***

Օգոստոսի 10-ին, ժամը  08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի տանիքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել