Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք.
Հին նմուշի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, որը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարով: Երկարաձգման կնիքը ուղղանկյունաձև կնիք է, որը դրվում է անձնագրի համապատասխան էջի ներքևի մասում:
Օգոստոսի 12-ից այդ կնիքները չեն դրվելու և անձնագրի վավերականության ժամկետները չեն երկարաձգվելու:
Սակայն եթե քաղաքացու անձնագիրը վավերական է և հիմա, և օգոստոսի 12-ից հետո կարող են դիմել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, որը կլոր կնիք է (ելքի վիզա):
Իսկ այն դեպքում, երբ օգոստոսի 12-ից հետո կլրանա քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, կարող է դիմել անձնագրի փոխանակման համար, իսկ եթե նաև ցանկանում է ճամփորդել՝ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել