Ֆլորիդայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի գիտնականները հաստատել են այն, ինչ շատ տղամարդիկ վաղուց կանխազգում են. այո, նրանք կարծում են, որ իրենք արժանի են իրենցից ավելի գրավիչ տեսք ունեցող կանանց, ավելին՝ միայն այդ դեպքում իրենք կարող են երջանկացնել նրանց:
Գիտնականներն ուսումնասիրել են 20 տարեկան ավելի քան 200 նորապսակների տվյալներ: Հարցաթերթիկը, որ լրացրել են հետազոտությունների մասնակիցները, պարունակել է սննդակարգի և իրենց արտաքինին հետևելու պատրաստակամության մասին հարցեր:
Պարզվել է, որ կանայք, որոնց կարծիքով՝ իրենց ամուսիններն ավելի գրավիչ տեսք ունեն, մշտապես դժգոհել են իրենց արտաքինից. նրանք տարբեր դիետաներ են փորձել, զբաղվել ֆիթնեսով, որպեսզի համապատասխանեն իրենց գրավիչ ամուսիններին: Իսկ ամենաահավորն այն է, որ նրանք անընդհատ վախի զգացողություն են ունենում, որ իրենց ամուսինը կհանդիպի իրենցից գեղեցիկ որևէ մեկին:
Իսկ այն կանայք, որոնք իրենց ամուսիններից գրավիչ տեսք են ունեցել, միանգամայն երջանիկ են եղել. նրանց ինքնագնահատականը այնքան բարձր է եղել, որ նրանք երբևէ չեն մտածել տանջել իրենց տարատեսակ դիետաներով:
Այնպես որ, միանգամայն բնական է, որ գեղեցիկ կնոջ կողքից քայլում է ոչ այնքան գրավիչ արտաքինով տղամարդ:



