Aysor.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում հաստատվեց Դեբեդ գետի վրա 76 մեգավատտ դրվածքային հզորությամբ Շնող հիդրոկայանի նախագծման և կառուցման շրջանակային համաձայնագրի մասին նախագիծը:

Նիստում ծրագիրը ներկայացնելիս Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից: Ըստ նրա, նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ հասնել երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:

«Գաղտնիք չէ, որ մեզ մոտ թերօգտագործված է մնում Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները, և այս նախագիծը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը», -հստակեցրեց նախարարը:

ՀԷԿ-ը կկառուցվի պետություն-մասնավոր հատված ֆինանսական համագործակցությամբ՝ Հայաստանի ներդրողների ակումբ ներդրումային հիմնադրամի հետ համատեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել