Բարձր կրունկներ հագնելիս կոնքն առաջ է գալիս, որի պատճառով մեջքն ավելի է կորանում՝ հանգեցնելով ողերի խախտման:
       
«Սուրսայր» բարձր կրունկներ   
       
Այս կրունկով կոշիկը բոլորովին հոաալի չէ, նույնիսկ եթե կոշիկի կաղապարն անթերի է, կրնկամասը ամուր է, և առաջին հայացքից կոշիկը վստահություն է ներշնչում: Սակայն այս կարգի կոշիկների վրա մարմնի կշիռն անհավասարաչափ է բաշխվում, ինչի հետևանքով էլ, բացի «ուղղակի բարձր կրունկների» առաջացրած խնդիրներից, լինում են նաև այլ կարգի անցանկալի հետևանքներ՝ կոշտուկներ, ոտքերի այտուցվածություն:   
       
Բարձր պլատֆորմ   
       
Ոտնաթաթի աշխատանքի արդյունքում (շարժումը կրունկից տեղափոխվում է դեպի ոտնաթաթ) կարգավորվում է մի շարք ներքին օրգանների աշխատանքը՝ սիրտ, երիկամներ, լյարդ: Պլատֆորմով կոշիկներ հագնելիս ոտնաթաթը «պարապության է մատնվում», և փաստորեն ներքին օրգանները զրկվում են իրենց աշխատանքը խթանող արտաքին ազդակից:   
Դրա հետ մեկտեղ, ոտնաթաթի կամարը պահող մկաններն ու ջլերը նույնպես զրկվում են կծկվելու-թուլանալու հնարավորությունից, վատանում է արյան շրջանառությունը, իսկ դա բավականին հիմնավոր պատճառ է ժամանակի ընթացքում արթրոզի զարգացման համար:   
       
Սուրքիթ       
       
Հաճախակի սուր քթով կոշիկներ հագնելու հետևանքով թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց մոտ կարող է լայնակի հարթաթաթություն զարգանալ: Եվ ոչ միայն:   
Մատների վրա ի հայտ են գալիս տգեղ, հիվանդագին կոշտուկներ, որոնք հնարավոր է հեռացնել միմիայն վիրահատական միջամտությամբ:       
       
Տափակ կրունկներ   
       
Տափակ կրունկներով կոշիկները զրկված են վերհակող, զսպակավոր ֆունկցիաներից, ինչը նույնպես կարող է ժամանակի ընթացքում հարթաթաթություն առաջացնել:

Ի դեպ       
       
Առողջության համար անվնաս, օրինակելի կոշիկը պետք է ունենա հետնյալ հատկանիշները՝   
       
- կրունկը պետք է լինի կայուն, 4 սմ-ից ոչ բարձր:   
       
- Քիթը պետք է լինի կլորավուն կամ ուղղանկյունաձև, որպեսզի ոտքի բոլոր մատները ազատ և հանգիստ լինեն:   
       
- Կրնկամասը պետք է չափավոր ամուր լինի, որպեսզի չհարի ու չսեղմի կոճերը, ինչպես նաև՝ չճնշի կրունկը:

Աղբյուրը` doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել