Ամեն ուտելիք չէ, որ կարելի է սառեցնել։ Խոսքը ոչ թե սառնարանում, այլ սառցախցիկում պահելու մասին է, ուր ջերմաստիճանը շատ ավելի ցածր է։ Պատճառն այն է, որ որոշ ուտելիքներ այլ համ ու տեսք են ունենում, երբ սառչում են սառցախցիկում, ապա հանելուց հետո հալվում։
Ահա այն 5 ուտելիքները, որոնց չի կարելի սառցախցիկում պահել։
Ձու

Սառցարանում որոշ ժամանակ մնալուց հետո ձվի սպիտակուցը սառչում է՝ դառնալով առաձգական ռեզինի նման։ Հենց այդ պատճառով էլ ձուն դրեք սառնարանի մեջ, ոչ թե սառցարանի։
Կաթնամթերք

Կա՞թ էիք գնել։ Սառեցնելուց և հալեցնելուց հետո կարելի է ասել՝ էլ կաթ չունեք, քանի որ այն կդառնա ոչ համասեռ տարօրինակ հեղուկ զանգված։ Գրեթե նույնը կպատահի պանրի, թթվասերի և մյուս կաթնամթերքների հետ։
Տապակած ուտեստներ

Տապակած ուտեստները սառցախցիկում կորցնում են իրենց խրթխրթանությունը, իսկ հալվելուց հետո ջրոտվում և տհաճ տեսք ստանում։ Երբեք մի տեղադրեք տապակած կարտոֆիլները կամ այլ մթերքները սառցախցիկում։
Գազավորված ըմպելիքներ

Մեկ անգամ այս սխալն անելուց հետո հաստատ էլ երբեք չեք կրկնի նույնը․ սառցախցիկում երկար մնալուց հետո գազավորված ըմպելիքի տարան կպայթի՝ առաջացնելով իսկական խառնաշփոթ։ Բացի այդ՝ սառույցի վերածվելուց և հալչելուց հետո ըմպելիքի համը ևս նույնը չի լինի։
Ջրով հարուստ մթերքներ

Հազարի տերևներ, կարտոֆիլ, վարունգ, ձմերուկ, սեխ, խնձոր․․․ Այս բոլոր նշվածները հարուստ են ջրով, ինչի պատճառով էլ արգելվում է դրանց դնել սառցախցիկի մեջ։ Միայն պատկերացրեք սառույցի վերածված ձմերուկ հալչելուց հետո։


