Վաղը՝ ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին և ամենայն հայությունը նշելու է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը: Պատանուց մինչև հասուն տղամարդու շուրթերից կարելի է լսել՝ «Մայրը սրբություն է» արտահայտությունը, բայց մի՞թե այս խոսքերը էական են, երբ գործով շատերը հակառակն են ցույց տալիս…
Մայրերը սուրբ են, մայրերն անփոխարինելի են, աստվածայի՜ն են… Բոլո՛ր մայրերը: Պղծություն է, երբ տրանսպորտում նստած երիտասարդը տեղից չի շարժվում և «բութ» հայացքով նայում է իր մոր տարիքին կանգնած կնոջը:
Փողոցում քայլող հայուհու, ապագա մոր հետևից «անասնական» մեկնաբանություններ նետողը պղծող է:
Գիտակից, անգամ անգետ աղջկան պատվազրկողը ու հետո նրան «անառակ» պիտակավորողը պիղծ է:
Կանանց վրա ձեռք բարձրացնողը, հայհոյողը, անարգողը պիղծ է, պի՛ղծ…
Այսօրվա երիտասարդ աղջնակները, վաղը մեր Հայոց Մայրերն են լինելու… Մի՛ պղծեք մեր Մայրերին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել