Նվիրում եմ եղբորս`
Դուռն ուժգին բախում էին:
- Մարիա՛մ, բացի՛ր. գիտեմ` ներսում են,- բղավում էր տղամարդու խռպոտ ձայնը:
Հովհաննեսը վեր թռավ քնից: Բռունցքներով տրորեց աչքերը` զատորոշելու համար երազի ու իրականության սահմանը: Լսեց մոր անհանգիստ ձայնը: Զգուշավոր քայլերով մոտեցավ տանիքի եզրին և մինչև գոտկատեղը ձգվեց առաջ: Դռան շեմին Վարդապետի աշակերտներից մեկն էր` Սիմոնի որդին, նրա հետ մի քանի զինվորներ` սրերով և մահակներով:
- Ի՞նչ է պատահել, Հուդա՛,- տարակուսած հարցրեց Մարիամը` դուռը բանալով,- ի՞նչ են նշանակում այս զինվորները...
- Եղբայրներն ո՞ւր են,- հարցրեց Հուդան` կարծես չլսելով Մարիամի հարցը. Իսկարիովտացու հայացքը խուսափում էր կնոջ աչքերից:
- Դուրս են եկել մի քանի րոպե առաջ: Դու նրանց հետ չէ՞իր:
- Ո՛չ,- կոպտորեն վրա բերեց Իսկարիովտացին,- Հիսո՞ւսն էլ նրանց հետ է,- շարունակեց նա` փորձելով դռան շեմից ներս խուժել:
Մարիամի կեցվածքն արգելեց նրա մուտքը:
- Ես ստելու առիթ չունեմ, բա՛ր Շիմոն,- բարկացավ կինը,- նրանք երգելով ուղղվեցին դեպի Ձիթենյաց լեռը... Ինչո՞ւ տասնմեկի հետ չես:
- Ավելորդ հարցեր մի՛ տուր,- զայրույթով մռմռաց Հուդան:
- Իսկ զինվորնե՞րը... Սիրտս վատ բան է կանխազգում...
- Զինվորները... զինվորները Վարդապետի ապահովության համար են. նրան վտանգ է սպառնում:
- Ի՞նչ վտանգ, ինչո՞ւ,- հուզվեց կինը:
- Ավելորդ հարցեր մի՛ տուր,- հապճեպ հեռանալով` կրկնեց Իսկարիովտացին,- գնա՛նք. ես գիտեմ որտեղ է Նա:
Զինվորները հետևեցին Հուդային:
Հովհաննեսը շտապով անկողնի միջից խլեց սավանը, գցեց վրան և կատվի ճարպկությամբ տանիքից ցատկելով` վազեց դեպի Գեթսեմանիի պարտեզ:
- Մարկո՛ս...- հետևից հնչեց մոր աղերսագին ձայնը. պատանին ինքնամոռաց սուրում էր:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://sarkavag.blogspot.com/2012/04/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել