Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով հյուրանոց է փլուզվել: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Հաղորդվում է, որ հյուրանոցում այդ պահին մոտ 2 հազար մարդ է եղել:

Սիչուան նահանգում գտնվող հյուրանոց են ժամանել փրկարարները և տարհանել 500 մարդու: Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ, ևս 88 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, 7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում։Երկրաշարժը գրանցվել էր Գուանյուան քաղաքից 200 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի հիպոկենտրոնը 10 կմ խորության վրա էր։ Նշենք, որ Սիչուան նահանգում բնակվում է մոտ 80 մլն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել