Փողոցների անվանափոխությամբ ու արձաններ հանել-դնելով սովորաբար զբաղվում են կա՛մ հեղափոխություններից անմիջապես առաջ, կա՛մ հեղափոխությունից անմիջապես հետո, որովհետև մնացած ժամանակահատվածում զբաղված են լինում այլ գործերով։

Բայց քանի որ մեր երկրում բոլոր խնդիրներն արդեն լուծված են, անգամ՝ աղբահանության, վերելակների ու ջրամատակարարման, մենք կարող ենք վստահաբար զբաղվել փողոցների անվանափոխությամբ և արձանամարտությամբ։

Դուխո՛վ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել