Ermenihaber.am-ը գրում է.
Թուրքիայի ընդդիմությունը իշխանություններից բացատրություն է պահանջել Վանի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում հայկական գերեզմանոցի տեղում հանրային զուգարանների և հանդերձարաններ կառուցելու վերաբերյալ: Իշխանությունների այդ գործողությունը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Իզմիրի պատգամավոր Մուրաթ Բաքանի կողմից: Վերջինս հարցը տեղափոխել է խորհրդարան:
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ Բաքանը մշակույթի նախարար Նուման Քուրթուլմուշից ու շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մեհմեթ Օզհասեքից պատասխան ստանալու ակնկալիքով թեմայի վերաբերյալ գրավոր հարցադրում է արել:
Մասնավորապես Քուրթուլմուշին ուղղված հարցադրման մեջ նշված է եղել, թե արդյոք Թուրքիայի մշակույթի նախարարությունը թույլատրել է զուգարանների կառուցումը մի վայրում, որտեղ գիտնականների գնահատմամբ պատմական արժեք ունեցող գտածոներ կան: Եվ արդյոք հետաքննություն է սկսվել տարածքում առկա գանձախույզների, ինչպես նաև այն մարդկանց դեմ, որոնք թույլատրել են զուգարանների կառուցումն այդ վայրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: