Tert.am-ը գրում է.
Էջմիածին քաղաքի բնակիչները խմելու ջրի խնդրին լուծում տալու նպատակով փակել էին ավտոճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ահազանգեցին Էջմիածնի Կամո, Կոմիտաս , Չարենց փողոցների մի շարք բնակիչներ:
Չարենցի փողոցի բնակիչ Դիանա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հետ պատմեց, որ մեկ ամիս շարունակ իրենց թաղամասում խմելու ջուր է տրվում 2 օրը մեկ ՝20 րոպեով:
«Խմելու ջուրն առնում ենք խանութից, իսկ լողանալու, զուգարանի, այլ կարիքների համար ջուրը բերում ենք հորերից: Ով ծանոթ, բարեկամ ունի, զանգում է ու հորերից ջուր ենք բերում»,- դժգոհեց Հարությունյանը:
Էջմիածնի Կամո փողոցի բնակիչ Լյուսյա Ասատրյանն էլ նկատեց, որ իրենց փողոցի շենքերը նախկինում տարին 12 ամիս ջուր են ունեցել.«Միշտ ջուր ունեինք, վերջերս ահավոր է: Ամեն առավոտ մթանը լողանում ենք, որ գնանք աշխատանքի, բայց էսօր ջուր չի եղել ընդհանրապես»,- տեղեկացրեց բնակչուհին:
Հարակից Փարաքար համայնքի ղեկավարն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախկինում այդ խնդիրն ունեցել են, սակայն այժմ ամեն բան կարգավորվել. «Վեոլիա Ջուր» ընկերությանը փոխել է ջրի խողովակները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



