• Քարոզչությունը հզոր գործիք է, հատկապես երբ կիրառվում է հետևողականորեն ու արդեն իսկ ձևավորված մտակաղապարների ու հասարակաց տրամադրությունների ծիրում (frame)։
• Ցանկացած իրեն հարգող հակառուսական տրամադրություններով հայաստանցի մսուր-մանկապարտեզի տարիքից գիտի Խաչիկ Մուղդուսու անունը։ Իհարկե։ Բայց փորձե՛ք հարցնել նրան. «Իսկ գիտե՞ս այն հայի անունը, որ Թալեաթի համար կազմել էր 1915 թ․ ապրիլի 24-ին ձերբակալվելիք հայ մտավորականների ցուցակը, որին հետո ի շարս Թալեաթի ու մյուսների՝ հայ վրիժառուները գնդակահարեցին «Նեմեսիսի» շրջանակներում»։ Ո՛չ, նա չիմանա այդ հայի անունը։ 
• Հաջորդ գիտափորձը։ Թողե՛ք՝ մի քանի տարի անցնի, և իրեն հարգող հակառուսական տրամադրություններով այդ հայաստանցին մսուր-մանկապարտեզից հասնի համալսարանական տարիքի։ Այդժամ հարցրե՛ք նրան. «Իսկ գիտե՞ս՝ հայերն ինչ ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության կազմում»։ Այո՛, Պալյաններից մինչև Տյուզյաններ ու օսմանյան հայ մարմնամարզի պատմություն նա Ձեզ կպատմի։ Բայց երբ հարցնեք Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ կազմում հայերի ներդրման մասին, նա իր թոթովախոս լեզվով Ձեզ կպատասխանի, որ «դրանք սաղ ռուսական մեծապետական շովինիզմի համար աշխատող ռեժիմի ստրուկներ էին, դրանց իսկի հայ էլ չարժի համարել, ի՞նչ օգուտ ա տեսել հայ ժողովուրդն իրանցից»։
• Տարօրինակ կոնտրաստ է, չէ՞։ Մի կողմում հայկական զանգվածների հետևողական ոչնչացմամբ զբաղված կայսրություն, որի հանդեպ պատմական վերհուշի մակարդակում առկա է այդչափ լոյալություն, իսկ մյուս կողմում՝ հայկական զանգվածների ֆիզիկական գոյությունն ապահոված, ապա նաև ժամանակակից ազգ ու մշակույթ, արդյունաբերություն կերտել օգնած կայսրություն, որի հանդեպ առկա է այդքան մաղձ ու ատելություն։
• Այսօրինակ կոնտրաստը բացատրվում է այն համառ ու անդուլ հակառուսական/ռուսատյաց քարոզչությամբ, որ տասնամյակներ շարունակ վարվում է Հայաստանում թե՛ ընդդիմության և թե՛ երբեմն իշխանությունների կողմից։
• Իսկ իրեն հարգող հակառուսական տրամադրություններով այդ հայաստանցու հավաքական անունն է «միջին վիճակագրական հայ մտավորական»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել