Ուրեմն՝ էսօր մի հետաքրքիր նյութ լսեցի։ Հայոց լեզվի մեջ ժամանակին օգտագործվել է նաև մայրենիք եզրույթը։ 
Մայրենիքը տան կնոջ կողմից բերված օժիտն է եղել, որը, կարելի է ասել, անձեռնմխելի է եղել, դա տնօրինել է միայն բերողը։ Օժիտը տարբեր ձևով է դրսևորվել՝ սովորական կենցաղային առարկաներից սկսած մինչև ոսկեղեն և կալվածք, գյուղեր։ Այսինքն՝ երեխաներին տրվող ժառանգության հարցում կինն էր՝ որոշում իր օժիտից որ երեխային ինչքան բաժին հանի։
Էս եզրույթով մի քանի բան ես հասկանում. առաջինը՝ արտասահմանում լայն տարածված պայմանագրային ամուսնության նախատիպը շատ վաղուց արդեն Հայաստանում եղել է, երկրորդ՝ Հայաստանում կնոջ իրավունքը, ստատուսը շատ բարձր նշաձողի վրա են եղել, կինն ընտանեկան որոշումների մեջ միշտ իր կարևոր դերակատարությունն է ունեցել, կինն իր սեփականությունը կարողացել է ազատ տնօրինել։ 
Հիմա հարցս. մարդու իրավունքների մասով նման որակյալ ավանդույթներ ունեցող ազգը, որին նույնիսկ Եվրոպան հասել է 20-րդ դարում, որին մինչև հիմա չեն հասել ասիական շատ երկրներ, ո՞նց կարողացավ 21-րդ դարում այսպես աղավաղվել, դառնալ կիսաասիական անհասկանալի ինչ-որ միջանձնային ընտանեկան հարաբերություններ։
#ամուսինսչիթողնումգնամմամայիտուն
#ամուսինսխանդոտաինձկսպանի
#ինչիինձչեսխանդումուրեմնչեսսիրում
#գլուխդբարձրացրիրվերևվիզդկկտրեմ
#կեսժամըմեկզանգիտենամուրես
#աղջկախոսքըասնավանիչի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել