Hraparak.am - ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Մ. Մասրիկ համայնքում այսօր 2 ողբերգական դեպք է գրանցվել մահվան ելքով: Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու ջահել երիտասարդներ են մահացել. «Մեկը՝ 28 տարեկան երիտասարդ էր, ամուսնացած չէր: Գիշերը ճանապարհին քնել է ղեկին ու մեքենան կողաշրջվել է: Դա առավոտյան լսեցինք, քիչ առաջ էլ մեր գյուղից 30 տարեկան մի երիտասարդ կախվել է իրենց տան զուգարանում, մինչեւ գտել են, փրկել չեն կարողացել: Շատ համեստ ընտանիքի տղա էր, հոգեկան խնդիրներ ուներ, պարբերաբար բուժվում էր Երեւանում»,-ասաց գյուղապետը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել