Իսկ դուք նկատե՞լ եք, որ ձեր ամենախելացի ծանոթները շատ հազվադեպ են երջանիկ լինում, դժվարությամբ են սիրահարվում, եթե առհասարակ սիրահարվում են: Սա զարմանալի չէ: Գիտանականները պնդում են, որ երջանկությունն ու ինտելեկտը հակադարձ համեմատական են: Թվում է, թե խելացի լինելը մեծագույն պարգև է, սակայն հաճախ այն շատ խնդիրներ է առաջացնում խելացի մարդու համար:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 13 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ շատ հազվադեպ երջանիկ լինում:
1. Ինտելեկտուալ մարդիկ բարձր ստանդարտներ ունեն։
2. Խելացի մարդիկ իրերը տեսնում են այնպես, ինչպես նրանք կան, այդ իսկ պատճառով հազվադեպ են լավի հույս ունենում։
3. Ինտելեկտուալ մարդիկ հազվադեպ են բավարարված լինում նրանով, ինչ ունեն, քանի որ ձգտում են կատարելության։
4. Ինտելեկտուալ մարդկանց դժվար է գոհացնել։
5. Ինտելեկտուալները չափից դուրս շատ են մտածում։
6. Նրանք իրենց մեղավոր են զգում, եթե չեն կարողանում լավագույն լուծումը գտնել։
7. Ինտելեկտուալները շարունակ իրենք իրենց մեջ փորփրում են։
8. Խելացի մարդիկ ռեալ կյանքից շատ կտրված են լինում։
9. Շատ քչերն են ունակ նրանց իսկապես հասկանալու։
10. Բարձր ինտելեկտը հաճախ բերում է լուրջ հոգեբանական խնդիրների։
11. Խելացի մարդկանց համար դժվար է ամեն օր ուժեղ էմոցիաներ վերապրել։
12. Խելացի մարդիկ ցրված և հակասոցիալական են լինում։
13. Խելացի մարդիկ վախենում են հիմար թվալուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել