Aysor.am-ը գրում է.

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում oգոստոսի 10-ին հարսանեկան արարողություն է նախատեսված:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն ավանդական հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://www.aysor.am/am/news/2017/08/05/%C2%AB%D4%B6%D5%BE%D5%A1%D

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել