Օգոստոսի 7-ին` ժամը 10:43-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 21 շենքում առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքը 3-4-րդ կարգի վթարային է: Փլուզվել է շենքի 6-րդ մուտքի 3-րդ հարկի առաստաղը և բնակարաններից մեկի ննջասենյակի առաստաղը (մոտ 1 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



