168.am -ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց՝ սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը: Սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2012/09/28/131555.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել