Երկու օր առաջ Վրաստանի կուրորտային մի գյուղի մոտ ՀՀ քաղաքացին անկառավարելի իրավիճակում վրաերթի ենթարկեց մի կնոջ ու երեխայի, որոնք տեղում մահացան․․․ Ահավոր դեպք է, վարորդը տղայիս մտերիմ ընկերն է։
Մեզ մոտ չեն անդրադարձել պատահարին։ Հիմա երկու օր է՝ հետևում ենք վրաստանյան լուրերին։
Ոչ մի ԶԼՄ չի անդրադարձել նրան, որ վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, այլ Հայաստանի։ Տեքստերում միայն անուն-ազգանվան սկզբնատառերն են, տեսանյութում դեմքը ծածկած է․․․
Նման իրավիճակում մեր ԶԼՄ-ները ո՞նց կարձագանքեին։
Իսկ Հրաչյա Հարությունյանի դեպքում, հիշում ենք, ոնց վարվեցին ռուսատանյան ԶԼՄ-ները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



