Մոտավորապես նման հարցերա տալիս վարչապետը տարբեր կալիբրի մարզային կառավարիչներին։
Առաջին հայացքից հմուտ կառավարիչը պետք ա նույնիսկ վիրավորվեր հարցերի տրիվյալությունից, բայց արի ու տես՝ մեր մարզային մենեջերները նենց դեմքի արտահայտություն են ընդունում ու պապանձվում, կարծես իրենց հարցնում են, թե ով է լինելու ապագա վարչապետը։
Մի հարց էլ ես ունեմ. ո՞նց ա պատահում, որ մեր մարզերի տարբեր ռանգի կառավարիչների մեծ մասի որակը հենց էս մակարդակի ա։ Ինչպես են նման մակարդակի մարդիկ տարիներ շարունակ վերընտրվում և վերանշանակվում։
Գուցե այդ գյուղապետերի, քաղաքապետերի, մարզպետերի նման որակի գաղտնիքը էս հարցի մեջա, ու իզուր պետք չէ էս մարդկանց տանջել աղբահանության, ներդրումների, մրցունակ կրթության, տուրիզմի ու էլի նման բարդ մաթեմատիկական խնդիրներով )
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել