Հայաստանի մասով ԱՄՆ-ը խնդիր ունի ոչ միայն ընդգծված ռուսամետությամբ աչքի ընկնող իշխող վերնախավի պարագայում, այլև արևմտամետ կողմնորոշում ունեցող գործունակ ընդդիմադիր քաղաքական բևեռ ձևավորելու ուղղությամբ սեփական տապալված փորձերի մասով: Այս երկրորդ մասով վստահ էլ չեմ, թե արդյոք ուզեցել են այդ բևեռն իրականում ձևավորել, թե այս նպատակով արված զգալի ֆինանսական ծախսերն ու թափված ջանքերն ընդամենը գործընթացի իմիտացիա էին ապահովում: Անկախ այս ամենից, քանի դեռ ՀՀ-ում ի հայտ չեն եկել քաղաքականություն մշակելու և վարելու ընդունակ ազդեցիկ սուբյեկտներ, մեր երկրի ճակատագիրը որոշվելու է բացառապես դրա սահմաններից դուրս: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ գործող վարչակազմը Հայաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի` դրանով միայն կդյուրացնի Ռուսաստանի համար ՀՀ-ն իր ուղեծրում պահելու խնդիրը: Եթե իսկապես Վաշինգթոնը նպատակ է դնելու Հայաստանում ռուսական ազդեցությունը էապես նվազեցնելը, ապա անգամ ոչ թե արևմտամետ, այլ ճշմարիտ ազգային ինքնիշխանությունը որպես գերակա խնդիր դիտարկող հայաստանյան քաղաքական բևեռի ձևավորումը պետք է ողջունի և աջակցի դրա կայացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: