Tert.am-ը գրում է.
 Իտալական Միլանում լեհ լուսանկարիչը բրիտանացի մոդել է առևանգել և վաճառքի հանել աճուրդում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
 Աղբյուրի հաղորդմամբ՝ 20-ամյա մոդելը, որի անունը չի նշվում, Իտալիա է ժամանել նկարահանումների համար: Լեհ լուսանկարիչ Լուկաշ Հերբան, որը պետք է ֆոտոսեսիա աներ հուլիսի 11-ին, կետամին է սրսկել նրան (անզգայացման համար կիրառվող միջոց): Աղջիկը կորցրել է գիտակցությունը, և 30-ամյա տղամարդը առևանգել և ապաստարան է տեղափոխել նրան, որտեղ էլ մեկ շաբաթ պահել է նրան:
Նշվում է, որ Հերբան վաճառքի է հանել մոդելին ինտերնետ-աճուրդում 300 հազար եվրո գնով:
 Բրիտանուհու գործակալը, չկարողանալով կապվել նրա հետ, սկսել է փնտրել նրան: Առևանգումից յոթ օր անց Հերբան իմացել է, որ նրա զոհը երկու երեխա ունի, և որոշել է բաց թողնել նրան՝ առաջնորդվելով էթիկայի իր կանոններով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել