Tert.am-ը գրում է.

200 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված ՊՆ Գյումրիի զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ, մայոր Արտեմ Մարգարյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Քամալյանը:

«Մենք գտնում ենք, որ մի շարք քննչական գործողություններ կատարվել են դատաիրավական խախտումներով, սպասենք թող Վերաքննիչը գործը քննի, կտեսենք՝ ինչ կլինի, իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում»,-շեշտեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել