«Մեկ հոգու մահը ողբերգություն է, միլիոնավոր մահերը՝ վիճակագրություն»․ այսպես է սկսվում Միջազգային փրկարարական կոմիտեի ներկայացրած հոդվածը։

ՄՓԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ ամերիկացիների 85%-ը գաղափար անգամ չունի, որ հենց այս պահին աշխարհի ընդամենը 4 երկրներում, միասին վերցրած, 20 միլիոնից ավելի մարդ է սովամահ լինում։

Համացանցի շնորհիվ վերջերս իմացանք, որ մի ֆրանսիացի մոդել մահացել է սերուցքի տարայի պայթյունի պատճառով, կամ որ մի երեխա մահացել է իր ծնողների անփութության պատճառով և այլն։

Այդ չորս երկրների՝ Եմենի, Սոմալիի, Հարավային Սուդանի և Նիգերիայի բնակչությունը միասին ավելի շատ է քանի Նյու Յորքինը, Լոս Անջելեսինը, Հյուսթոնինը, Չիկագոյինը և Ֆիլադելֆիայինը՝ միասին վերցրած։

«Չնայած գրեթե բոլոր լրատվականներն աշխատում են 24 ժամ ռեժիմով, մենք տեղեկատվական վակուումում ենք ապրում, շատ կարևոր բաներից անտեղյակ: Սա ինձ անհանգստացնում է»,- հայտարարել է ԱՄՆ Գլոբալ առաջնորդության կոալիցիայի նախագահ Լիզ Շրայերը։

Հետազոտողները, սակայն, նշել են, որ պատճառը ոչ թե այն է, թե մարդկանց համար մեկ է՝ ինչ կպատահի այդ մարդկանց հետ, այլ քանի որ նրանք ընդամենը տեղյակ չեն այդ ամենից։

Բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ են խոսք տվել, որ հարյուրավոր միլիոն դոլարների օգնություն են պատրաստվում նվիրաբերել այն երկրներին, ուր աղքատությունն ու սովը ծայրահեղ աստիճանի են։ Խոստումներից մի մասը կատարվել են, սակայն, ինչպես արդեն նշվեց, դեռևս 20 միլիոն մարդ հիմա սովամահ է լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել