Էս դատախազի հետ առիթ է եղել հանդիպելու, շատ պարկեշտ տպավորություն է թողել։ Հենց գնաց Տավուշի մարզ, փայտագողերի ձերբակալությունները սկսվեցին։ Գիտեմ, որ շատ բարդ էր իր գործը, քանի որ ողջ մարզը թշնամացավ իր հետ, որոշ ոստիկանական ուժերից սկսած մինչև գյուղապետեր, անտառապետեր, գյուղացիներ ու, ընդհանրապես, անտառի ոչնչացումի հաշվին ապրող մարդիկ։
Հիմա գյուղացիները ճամփա են փակել, թե էլ ապրուստի միջոց չկա։ Իա, իրո՞ք։ Մի անգամ Tigran Shahbazyan-ը լավ գրեց՝ եթե ապրուստի միջոց չունենալն արդարացնում է անտառների ոչնչացումը, ուրեմն՝ կարելի է կոչ անել՝ Երևանից էլ չքավորները գնան Դիլիջան՝ անտառ կտրելու, էնտեղ ապրուստի միջոց չունեցողներին դա թույլատրվում է։
Մեր ժողովուրդը կպած բռնելա ինքնավերացման ճամփան։
Կից նյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/1495029187210004?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել