Panorama.am-ը գրում է.

Հայաստանն ու Իրանը տարածաշրջանում անվտանգության կերտողներն են, ոչ թե անվտանգության սպառնալիքներ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Կարեն Մկրտչյանը:

«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, եթե անգամ խնդիրներ կան, դրանք լուծելի են: Սակայն լուրջ խնդիրներ, որպես այդպիսին չկան: Ցանկացած խնդրի պետք է հետամուտ լինել և փորձել լուծումներ գտնել՝ բանակցությունների ճանապարհով, ոչ թե հակասությունների»,- ասաց իրանագետը:

Անդրադառնալով  հայ-իրանական տնտեսական կապերին՝ Կարեն Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը պետք է լուրջ ակնկալիքներ ունենա հայ-իրանական սահմանին տեղակայված, շուտով գործարքվելիք ազատ տնտեսական գոտուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել